-
01.10.2019|
13:41
Երկրից 30 լուսնային տարի հեռավորության վրա փոքր աստղի մոտ հսկայական GJ 3512 b մոլորակ է գտնվել, որ նման է Յուպիտերին:
-
28.09.2019|
21:30
Ֆրանսիայի Սպորտի ազգային ինստիտուտը մի խումբ մարզիկների ու գիտնականների պատվիրել է ուսումնասիրել, թե որքանով են մարզումներն ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա:
-
24.09.2019|
22:42
Lockheed Martin ընկերությունը մինչև 2030-ը Orion տեսակի մինչև 12 տիեզերանավ կկառուցի: Պատվիրատուն ՆԱՍԱ-ն է, տիեզերանավերը պետք է Լուսին թռչեն: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին:
-
24.09.2019|
22:41
Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի անվան կենսաբժշկական ինստիտուտի հետազոտող-գիտնականները բավական հետաքրքիր ու միևնույն ժամանակ տարօրինակ բացահայտում են արել: Ըստ նրանց՝ միլիոնավոր տարիներ առաջվա՝ մարդկանց վարակած վիրուսները կարող են չեզոքացնել օրգանիզմում նոր-նոր ձևավորվող քաղցկեղածին բջիջները:
-
20.09.2019|
00:48
Ամուլսարի մասին շատ են գրում ու խոսում, բայց այս խնդրին պետք է մոտենալ նաև մեկ այլ, զուտ տեխնիկական տեսակետից ու փորձել հասկանալ, թե ինչու է Փաշինյանը շարունակում այդպիսի համառությամբ շարժվել ժաղովրդի կամքին հակառակ, ինչու է մոռացել, որ ոչ վաղ անցյալում նա լսում էր մարդկանց ձայնը, կիսում նրանց մտահոգությունները և, առանց երկմտելու, պատրաստ էր կանգնելու ժողովրդի կողքին:
-
14.09.2019|
12:55
Երևանում սեպտեմբերի 15-21-ը տեղի կունենա միջազգային գիտական համաժողով՝ նվիրված սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries): Վերջիններս գերնոր աստղերի (SN Ia) ծագման աղբյուրն են, ուստի մեծագույն կարևորություն ունեն արդի աստղաֆիզիկայի համար և գտնվում են միջազգային աստղագիտական հանրության ուշադրության կենտրոնում: 2011 թ-ին այս հետազոտության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ:
-
13.09.2019|
00:53
2019 թվականի ամառն աչքի ընկավ բնապահպանական խնդիրների առատությամբ: Կարծես թե ամեն ինչ սկսվեց միանգամից. վառելափայտի համար Իջևանի անտառների հատման խնդրին հաջորդեց Սևանա լճի կանաչելու խնդիրը, հետո առաջ եկան Երևանի աղբահանության ու Ամուլսարի խնդիրները, գործը հասավ նույնիսկ բարի արագիլներին, որոնք մեր երկրի վայ տնտեսավարողների պատճառով կորցրել էին թռչելու իրենց ունակությունը: Սրանք իրարից անկախ խնդիրներ չեն, սերտ շաղկապված են, արտացոլում են մեր նոր կյանքի իրական պատկերը, անմիջական հետևանք են փաշինյանական հեղափոխության պատճառով առաջացած բարոյական, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի:
-
10.09.2019|
01:06
Հայրենի կառավարության սուպերնախարարություններից մեկում՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, դեռ փորձում են հասկանալ՝ ով ում բարեկամն է: Կրճատումների կամ, իշխանությունների բառով ասած, օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել, որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանք էլ ստիպված համակերպվել են այլ վարչություն կամ բաժին տեղափոխվելու իրողության հետ:
-
01.08.2019|
11:33
Ադմինիստրատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող և խորհրդային բյուրոկրատիայի կարևոր դեմքերից մեկը հանդիսացող Ֆադեյ Սարգսյանը գիտեր, որ իր հրամանագրերով ակադեմիայի թղթակից անդամներին ակադեմիկոսի կոչումներ շնորհելով կկարողանա ստանալ իրեն սատարողների մի վճռական թվաքանակ, կճնշի «համբարձումյանական» ակադեմիկոսների դիմադրությունն ու կդառնա ՀՀ Գիտությունների ակադեմիայի միանձնյա կառավարիչը:
-
31.07.2019|
10:53
2 մետր երկարությամբ և 500 կգ քաշով 140 միլիոն տարի առաջվա դինոզավրի ոսկոր է հայտնաբերվել ֆրանսիական Շարանտ գավառում։ Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքի կայքը։